Աբու Սիմբել, պաշտամունքի վայր Հին Եգիպտոսում, Ստորին Նուբիայում, Նեղոս Գետի ձախ ափին:
Հիմնադրվել է մ. թ. ա. 13-րդ դարում՝ Ռամզես 2-րդ փարավոնի օրոք: Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեկը նվիրված է Ամոն, Պտահ ու Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին:
Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ: Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով:
Աբու Սիմբելը այժմ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966-ին տեղափոխվել են բարձրադիր վայր: |